Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-ի գիշերը, 13-ին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի ցերեկը կնվազի 2-4, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մայիսի 12-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: