Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 18-19-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ 19-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: