211652_close_icon
views-count1446 դիտում article-date 12:19 18-05-2022

Քրեակատարողական հիմնարկներում պահվում է 1027 դատապարտյալ

Հայաստանում այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների թիվը 1027 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծերից մեկի քննարկման շրջանակում՝ անդրադառնալով պատգամավոր Արփինե Դավոյանի հարցին:

«Այս պահի դրությամբ ունենք 1027 դատապարտյալ քրեակատարողական հիմնարկներում»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այդ թիվը տատանվում է 2200-ի շրջանակում: Բայց 2018 թվականից ի վեր արդեն դատապարտյալները հիմնականում 1000-ի շրջանակում են լինում: 

Նմանատիպ նյութեր