Եթե աշխատանքները որակով կատարված չեն, ապա դրանք ընդունվել չեն կարող և ենթակա են կրկնակի կատարման. Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
Աշխատանքային շրջայցերին ոչ միայն տեղում ծանոթանում եմ արաբկիրցիներին մտահոգող խնդիրներին և հանձնարարում եմ տալ լուծումներ, այլ նաև հնարավորություն եմ ունենում անձամբ ստուգելու նախկինում տրված հանձնարարականների կատարումը:
Եթե աշխատանքները որակով կատարված չեն, ապա դրանք ընդունվել չեն կարող և ենթակա են կրկնակի կատարման:
Կոմիտաս 30 հասցեի բակային տարածքը բնակիչների խնդրանքով բարեկարգվել է: Տեղադրվել են ճաղավանդակներ:
Կոմիտաս 20 հասցեում նույնպես իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:
Վերականգնվել են աստիճանահարթակները և տեղադրվել ճաղավանդակներ:
Ամբողջությամբ բարեկարգվել է նաև Կիևյան 1ա հասցեի բակային տարածքը: Կոմիտաս 42 հասցեի մայթին կից կանաչ գոտում իրականացնում ենք ձևավորման աշխատանքներ:
Կոմիտաս 46 հասցեի առջևում կանգառասրահն օրերս կտեղափոխվի: Այսպիսով կբացազատվի հետիոտնային անցումը:
Այսօր ծանոթացել եմ նաև Վ. Դավթյանի անվան զբոսայգում իրականացվող նոր եզրաքարերի տեղադրման և հիմնանորոգման աշխատանքներին: