Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կնվազի 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մայիսի 20-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: