Ահազանգ ոստիկանությանը. գնումների մասին օրենքի խախտումներ, իրարամերժ որոշումներ. aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով, Արարատի մարզի դատախազությունից ստացվել է գրությունն այն մասին, որ ստուգման նպատակով ուղարկվել է Դարակերտ համայնքի նախկին ղեկավար պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ Մասիս համայնքի ղեկավարի գրությունն այն մասին, որ հունվարի 12-ի կարգադրությամբ ստեղծված ակտիվների և պարտավորությունների գույքագրման հանձնաժողովին է փոխանցվել գնման ընթացակարգի փաթեթ:
Նախնական ուսումնասիրությամբ փաթեթում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ գնումների մասին գործող օրենսդրությանը, մասնավորապես պայմանագրերում գնման գործընթացը կազմակերպվել է Դարակերտ համայնքի Կենտրոնական փողոցի թիվ 20 հասցեում գտնվող շինության վերակառուցման և կապիտալ նորոգման համար, սակայն փաստացի նշված շինությունը գտնվել է Դարակերտ համայնքի Կենտրոնական փողոցի թիվ 19 հասցեում, իսկ այդ շինության շինարարական աշխատանքները ապրիլի 25-ի դրությամբ ամբողջությամբ ավարտված չեն եղել:
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։