211652_close_icon
views-count1238 դիտում article-date 14:15 20-05-2022

Լիտվայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Լիտվայի նախագահը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանն ու գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում:

Նմանատիպ նյութեր