211652_close_icon
views-count15517 դիտում article-date 20:08 20-05-2022

Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Մարտունի, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Մարտունի, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

Նմանատիպ նյութեր