211652_close_icon
views-count3493 դիտում article-date 23:14 21-05-2022

Ես ներում եմ Նանեին. Ագնեսա Խամոյան

Այսօր զանգ եմ ստացել ոստիկանությունից, նյութեր են նախապատրաստվում հայտնի միջադեպի գործով։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Հարցը՝ ունեմ բողոք, թե՝ ոչ։ Այն, որ իշխանության ամենամեծ փայատեր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող կայքի լրագրողի արարքում հանցակազմ կա, դա երեւում է անգամ աղջկա պատրաստած տեսանյութից, ուր ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Բայց ես ներում եմ Նանեին։

Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին։

Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ այս իշխանությունները միջոց չեն խնայում իմ եւ մեր պայքարի ընկերների դեմ ամենակեղտոտ քարոզչությունն անելու, գաղտնալսելու, հետեւելու, ֆեյքային գրոհներ կազմակերպելու հարցում։

Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ իշխանությունն ամեն օր տասնյակ սադրիչներ է գործողում ընդդիմության հանրահավաքներին, այդ կեղտոտ խաղի մեջ ներգրավում նույնիսկ ծերերի, որ հետո գործեր հարուցի եւ ազատությունից զրկի սադրանքներին տրված իմ հայրենակիցներին։

Ես ներում եմ Նանեին, որովհետեւ մենք մերժում ենք սեւն ու սպիտակը, մենք միասնակամություն եւ համերաշխություն ենք ուզում բերել մեր պառակտված երկրին։
Ես ներում եմ Նանեին, որովհետեւ մեր պայքարը նաեւ Նանեի եւ նրա նման մոլորված մեր մյուս քույրերի եւ եղբայրների համար է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր