Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 23-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ի ցերեկը կբարձրանա 4-6, 23-25-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,
ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: