211652_close_icon
views-count5742 դիտում article-date 23:56 27-05-2022

Վանաձորցի Զորիկ Պողոսյանը գերազանցեց սեփական ռեկորդը. aravot.am

aravot.am-ը գրում է. Այսօր ծանրամարտիկ, բազկամարտի աշխարհի չեմպիոն, համաշխարհային ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ փրկարար Զորիկ Պողոսյանը սահմանեց «Գինեսի» նոր ռեկորդ։ Չեմպիոնն այս անգամ իր ռեկորդը նվիրեց Ղարաքիլիսայի ճակատամարտին։ Իր իսկ կողմից սահմանված վերջին ռեկորդը գերազանցելով, դժվարացրեց իր առջեւ դրված խնդիրը։

Բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած  1 մ 90 սմ կքանստած քայլեց, ապա շրջադարձ կատարեց եւ կանգնեց. «Մարդու հնարավորությունների անսահմանությունը, որ գերազանցում է, դա ինձ համար ռեկորդների ռեկորդ է: Նա ինչ-որ մեկի ռեկորդը չգերազանցեց, առայժմ ինքն իր հետ է կռիվ անում: Իր կռիվը ծանրաձողի հետ է, ոչ մեկի հետ չի:

Եվ ամեն անգամ ինքը զարմացնում է տարբեր վարժություններ կատարելով, տարբեր ծանրություններ բարձրացնելով»,- ասում է Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր