211652_close_icon
views-count1552 դիտում article-date 15:11 28-05-2022

Մենք չունենք այլընտրանք, քան հանրային ու պետական ինստիտուտների ամրապնդումը. Արթուր Դավթյան

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: 

1918թ. մեր պապերը անասելի ծանր, թվում է՝ անելանելի պայմաններում, մեր ժողովրդի համար ճակատագրական պահին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերսամարտերում աննկարագրելի սխրանքով, ինքնազոհողությամբ ու հայրենանվիրումով նվաճեցին անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը:  Այդ հենքի վրա այսօր ունենք երրորդ հանրապետությունը, որի լինեիության, հարատևության մեր բաժին ընթացքի ապահովման պատիվն ու պատասխանատվությունն ընկած է բոլորիս ուսերին: 

Մայիսի 28-ը մեր ազգային ինքնակազմակերպման, միասնականության, հայրենատիրության, սեփական ուժերին հավատալու և ինքնավստահության խորհրդանիշն է: Արժեքներ որոնց հանդեպ անփութությունը, որոնց թեագնահատումը կարող են կործանարար լինել:

Անկախության ու պետության շարունակականությունը նաև մեր ներքին համերաշխության, փոխադարձ հանդուրժողականության, քաղաքացիական բարձր գիտակցության, իրավակարգի և օրինականության նկատմամբ խորին ակնածանքի գինն ունի: 

Մենք չունենք այլընտրանք, քան հանրային ու պետական ինստիտուտների, ներքին ու արտաքին անվտանգության կառուցակարգերի ամրապնդումը: 
Մեր ամենօրյա, անդուլ աշխատանքի ելակետն ու շարժառիթը հանրային բարիք ստեղծելը, այս հողն ու ջուրը սնելն ու փայփայելը պետք է լինեն և մեր հայրենակիցների՝ տուն վերադառնալու, մեզ հետ ուս-ուսի տված հայրենի պետությունը շենացնելու բոլոր պայմաններն ստեղծելը: 

Կրկին շնորհավորում եմ այս նվիրական տոնի առթիվ: Բոլորիս մաղթում եմ մեծ ու փոքր հաղթանակներ մեր ընդհանուր նպատակներին հասնելու աննահանջ  ճանապարհին՝ այն գիտակցությամբ, որ չկա ու չպետք է լինի մեզ համար պետությունից և պետականությունից ավելի կարևոր ու ավելի թանկ բան:
 

Նմանատիպ նյութեր