211652_close_icon
views-count3448 դիտում article-date 23:56 28-05-2022

Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը շարունակում է աղբանոց մնալ. Գայանե Մելքումյան

2022 թվականի մայիսի 28-ին` Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում շարունակում են կանգնած մնալ դրա հիմնադիր Արամ Մանուկյանի լքված տան խարխուլ պատերը...

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գայանե Մելքումյանը:

«Ավելի քան 15 տարի առաջ Հայաստանի երրորդ Հանրապետության կառավարության կայացրած որոշման հետևանքով այս պատմական շենքը մատնվել է բաց երկնքի տան քայքայվելու ճակատագրին:

Վերջին երեք տարում անձամբ քանիցս սա բարձրաձայնել եմ քաղաքային ամենաբարձր ամբիոնից, հարցի վրա հրավիրել երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը` առաջարկելով լուծումներ. և այդ գործում չեմ եղել միակը: Բայց, Արամ Մանուկյանի տունը շարունակում է աղբանոց մնալ:

Ըստ ամենայնի, մնացած խարխուլ պատերն էլ մի օր կփլվեն, իսկ դրա համար ոչ ոք երբեք պատասխան չի կարողանա տալ:

Շնորհավոր Հանրապետությանը օրը...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր