211652_close_icon
views-count4734 դիտում article-date 20:42 28-05-2022

Հայաստանում Եգիպտոսի դեսպանի տանը մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարել․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Է. Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Վերին Անտառային փողոցում բնակվող Եգիպտոսի դեսպանի տան աշխատակցուհին գողություն է կատարել:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ մարտ ամսից մինչև մայիսի 20-ն ընկած Ժամանակահատվածում Հ. Ա.-ն, որպես մաքրուհի աշխատելով ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի տանը, գողացել է կոսմետիկ պարագաներ և ոսկյա թևնոց:

ՔՀԲ ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Հ. Ա.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ գողոնը մասնակի հայտնաբերվել է:

Մանրամասները՝ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր