211652_close_icon
views-count1251 դիտում article-date 21:49 29-05-2022

ՀՀ իշխանությունները Սփյուռքի նկատմամբ վերաբերմունքով վնաս են հասցնում ՀՀ պետականությանը. Անի Չագասյան. News.am

Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ կապերին հսկայական վնաս է հասցվել ոչ միայն վերջին երկու տարում, այլեւ 2018 թվականից ի վեր՝ «Հայ դատի» աշխատանքի տեսանկյունից: Այս մասին մայիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում «Քաղբանտարկյալները ժողովրդավարական բաստիոնում. օրենք եւ ամենաթողություն» թեմայով անցկացվող քննարկման ժամանակ հայտարարել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնաժողովի անդամ Անի Չագասյանը, տեղեկացնում է News.am-ը:

«Այսպիսով, մինչ օրս «Հայ դատի» աշխատանքը նպատակաուղղված է եղել Հայաստանի ամրապնդմանը, Արցախի անկախության եւ ինքնորոշման իրավունքի հաստատմանը: Եվ Սփյուռքը, ինչպես նաեւ լոբբիստական աշխատանքը միշտ կենտրոնացած են եղել երկու երկրի կայունության վրա: Այս 30 տարում եղել են դեպքեր, երբ մեր եւ տվյալ իշխանությունների ծրագրերը միշտ չէ, որ ամբողջությամբ համընկել են: Այժմ շատ մեծ տարբերություն կա մեր եւ Հայաստանի իշխանությունների նպատակների միջեւ»,- ընդգծել է «Հայ դատի» հանձնաժողովի խորհրդի անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր