Փրկարարները 31 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Մայիսի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Էջմիածին, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ և Չարենցավան, Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: