211652_close_icon
views-count2748 դիտում article-date 14:58 30-05-2022

Եղանակի կանխատեսումը՝ առաջիկա 5 օրերի համար

Երևանի առանձին հատվածներում մայիսի 30-ին և մայիսի 31-ին, հունիսի 2-4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մարզերում մայիսի 30-ին, մայիսի 31-ին, հունիսի 1-4-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում կտեղա կարճատև անձրև, որը կուղեկցվի ամպրոպով: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում այսօր և վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Նմանատիպ նյութեր