211652_close_icon
views-count1751 դիտում article-date 17:43 30-05-2022

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել 111 անձի

Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկել  111 անձի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանությունից նաև հայտնեցին,  որ բոլոր քաղաքացիները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Մայիսի 30-ին «Դիմադրության» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք: Երթին մասնակցող ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին շենք մտնել, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց, ինչից հետո ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանության կազմած պատը և շենք մտնել: Ցուցարարների և ոստիկանների միջև բախում սկսվեց, որի հետևանքով, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, 4 անձ, որոնցից երկուսը ոստիկան, տեղափոխվել են հիվանդանոց: Այնուհետև ցուցարարները հայտարարեցին, որ իրենց խնդիրը կատարել են և շարունակում են երթը, սակայն երթի որոշ մասնակիցներ վերադարձան Կառավարության 3-րդ մասնաշենք և կրկին փորձեցին ներս մտնել, որից հետո տեղի ունեցավ երկրորդ բախումը ցուցարարների և ոստիկանների միջև:  

Նմանատիպ նյութեր