211652_close_icon
views-count2289 դիտում article-date 15:00 31-05-2022

ԱԻՆ-ը 2021 թվականի ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան 14 միլիարդ դրամ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2021 թվականի ընթացքում իրականացրել է 6 ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Պետական բյուջեով նախատեսված էր 14 միլիարդ 133 միլիոն դրամի չափով, տարվա ընթացքում կատարվել են ավելացումներ, հաստատված պլանով հաստատված է եղել 14 միլիարդ 488 միլիոն  500 հազար դրամի ծրագրերի իրականացման համար ֆինանսական ապահովման միջոցներ: Փաստացի նախարարությունը կատարված ծրագրերի արդյունքում արձանագրել է 14 միլիարդ 402 միլիոն 423 հազար դրամի կատարողական: Կատարողականը կազմում է 99,4 տոկոս»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

 

Նմանատիպ նյութեր