211652_close_icon
views-count1465 դիտում article-date 09:38 01-06-2022

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այն տունը տուն չէ, որ մանուկ չունի,

Ուր դեռ չի հնչել ծիծաղը մանկան,

Այն տունը, սիրտ իմ, որ մանուկ չունի՝

Լեզվակը պոկած զանգի է նման…

Հովհաննես ՇԻՐԱԶ
***

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: 

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային համաժողովի ընթացքում:

ՄԱԿ-ը, հավանություն տալով 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից երեխաների պաշտպանության օր անցկացնելու նախաձեռնությանը, երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը հռչակել է իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը, որպես երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվել է 1950-ին։

Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Այսօր օրվա առիթով Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգ։

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի 

Նմանատիպ նյութեր