211652_close_icon
views-count4003 դիտում article-date 00:00 03-06-2022

Վահագն Դավթյան 100. հոբելյանական միջոցառում Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում

Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Վահագն Դավթյան 100. հոբելյանական միջոցառում Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում:

Երեկ մայրաքաղաքի թիվ 135 Գագիկ Ստեփանյանի անվան հիմնական դպրոցում պոեզիայի տոն էր։ Տարբեր դասարանների աշակերտների կատարմամբ հնչում էր Վահագն Դավթյանի պոեզիայի ընտրանին։ Ինչպես և սպասելի էր` Վահագն Դավթյանի կյանքի ու գործունեության ներկայացմանը զուգակցել էին նրա պոեզիան։ Երկու բանաստեղծության աշակերտական կատարում սիրով տեղադրել եմ լուսանկարների շարքում,որոնք կուզենայի,որ լսեիք ու հասկանայիք,թե որքան խորիմաստ է Վահագն Դավթյանի պոեզիայի հայրենասիրությունը, կարոտը, ցավը Հայոց ցեղասպանության, հայոց ինքնության դժվարությունների նկատմամբ։

Այս ամենը ավելի խորախորհուրդ դարձան բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի, Հայաստանի վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի, արձակագիր Գայանե Փայտյանի, Վահան Դավթյանի դուստրեր Անահիտի և Հասմիկի ելութներով, որոնք ոչ միայն արժևորեցին մեծ գրողի գրական ժառանգությունը, այլև երկրի կառավարությունից ակնկալեցին, որ պետությունը արժանվույն կարձագանքի Վահագն Դավթյանի 100֊ամյա հոբելյանին,օրինակ` մայրաքաղաքի դպրոցներից մեկը վերջապես անվանակոչելով ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻ անունով կամ էլ ընթերցողի, ինչու՞, ո'չ դպրոցական գրադարարանը հարստացնելով անվանի գրողի անտիպ գործերի հրատարակությունով։

Հոբելյանական միջոցառումը ամփոփեց դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը` հիշեցնելով,որ տարիներ առաջ հենց այս նույն դպրոցի աշակերտների հետ հանդիպման էր եկել Վահագն Դավթյանը։ Իսկ պոեզիան ներկայացրել է ասմունքող Սիլվա Յուզբաշյանը։ Այդ հանդիպմանը ներկա եղած աշակերտուհի, այսօր դպրոցի փոխտնօրեն Քնարիկ Համբարձումյամը ասաց, որ այսօվա պես հիշում է այդ հանդիպումը։ Այնքան ջերմ ու մարդկային էր բանաստեղծը,որ հանդիպումը սկսելուց րոպեներ անց դահլիճը միասնական դարձավ`դավթյանական պոեզիայի ոգով տոգորված։ Ու հանդիպումը երկար տևեց, իսկ բուն հանդիպումից հետո նա զրուցում էր աշակերտների հետ, հարցուփորձ անում սովորելու հետ կապված,հարցնում, թե ո՞վ,ի՞նչ է ցանկանում դառնալ։

Երեկ Վահագն Դավթյանին նվիրված ցերեկույթը համընկել էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան,և բնական էր,որ բոլոր բանախոսները շնորհավորանքի ջերմ խոսքեր հնչեցին երեխաների հասցեին` պոեզիայի տոնին խառնելով երեխաների երջանկության ու ուրախության մաղթանքները։

Նմանատիպ նյութեր