211652_close_icon
views-count834 դիտում article-date 13:44 03-06-2022

Մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք Ջհանգիրյանին. Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահի եղբորորդի Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը… չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞… վաաայ, բա ի՞նչ եք անելու, բա չեղած բանը ո՞նց եք գտնելու, լավ բան չեղավ, ո՞վ քաշեց… բա ո՞նց եք տակից դուրս գալու, արդեն ուզում եք հիշել չէ՞, թե ով առաջինն առաջարկեց Հայկին բռնել, թե՞ առաջարկ չէր, հրահանգ էր…ճիշտ եք անում, էդ մասը հիշողության մեջ թարմ պահեք, առաջին պատմողի նկատմամբ խրախուսական նորմ է կիրառվելու…

Մի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք պարոն Ջհանգիրյանին, կամ ծանթացեք Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմանը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 31-ին Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց «Դիմադրություն» շարժման կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, իսկ փաստաբանը հայտարարել էր, որ ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իր պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր