211652_close_icon
views-count11210 դիտում article-date 17:50 03-06-2022

Երևանի քաղաքապետը հայտնեց՝ իրենք պարտվել են գործարար Սամվել Ալեքսանյանին

ԱԺ-ում այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից հետաքրքրվել են՝ ճի՞շտ է արդյոք, որ Սամվել Ալեքսանյանի անօրինական տունը քաղաքապետարանը  չի ցանկանում օրինականացնել, Սարգսյանը պատասխանեց, որ դա չցանկանալով չի, կա ՀՀ օրենսդրություն, կառավարության որոշում ու առաջնորդվում են դրանցով.

«Եթե համապատասխանում է, անկախ անձից՝ օրինականացնում ենք»:

Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Ալեքսանյանը դատի է տվել քաղաքապետարանին, Սարգսյանն արձագանքեց.  «Մի դեպք գիտեմ, որ քաղաքապետարանը դատը պարտվել է, դատարանը պարտադրել է, որպեսզի քաղաքապետարանը օրինականացնի: Դա համայնքային հողի վրա կառուցված շինություն էր, պատկանում էր Սամվել Ալեքսանյանին: Մենք դատարանի բոլոր ատյաններով անցել ենք ու պարտվել ենք»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր