211652_close_icon
views-count1608 դիտում article-date 10:26 04-06-2022

Հակաղարաբաղյան միջազգային կոնսենսուսի արդյունքը. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան ր էջում գրում է. «Երեկվա կատարված բարբարոսությունը որևէ կերպ դեռ չի ստացել միջազգային մամուլի լայն լուսաբանում,միջազգային առաջատար լրատվականները լռում են:
Պռոշյան փողոցի ջարդը հերիք էր,որ մեզ քաջ հայտնի համաշխարհային լրատվականները խոսեին իսկ իրավապաշտպան կառույցները դատապարտեին կատարվածը,բայց դեռևս նրանք լուռ են:

Պատճառը այն է,որ 2018թ փողոցային շարժումը ենթադրում էր այլ բան իսկ այսօր այլ:Նրանց պետք էր Արցախի չլինելը դրա համար բոլորով պայքարում էին Սերժ Սարգսյանի դեմ,բոլոր միջոցներով իսկ այսօր գիտեն,որ որտեղ Սերժ Սարգսյանը այնտեղ Արցախի փրկությունը իսկ դա իրենց պլանների մեջ չի մտնում:

Եվ այս կոնսենսուսն է,որ հային փողոցում ծեծում ջարդում են,բայց խոսող ու դատապարտող այսօր չկա իսկ 2018թ-ին դեռ բան չեղած հիշում՞եք ինչ վայնասուն էր բարձրացվում:

Իհարկե կարծում եմ դեռ կլինեն տարբեր արձագանքներ,բայց սա մատնացույց անելը մեր բոլորի պարտականությունն է:
Ի վերջո աշխարհից չենք կարող նեղանալ ,պետք է հենման կետեր ունենալ և հզորանալով լուծել մեր ազգի խնդիրները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր