Քար նետող քաղաքացին սադրիչ էր, մինչև հիմա չի հայտնաբերվել և ձերբակալվել․ Արթուր Վանեցյան, Tert.am
«Ոստիկանությունը երեկ շատ սխալ է վարվել, կիրառել է բիրտ ուժ և հատուկ միջոցներ։ Ընդ որում, հատուկ միջոցներն օգտագործվել են առանց նախապես զգուշացնելու, ինչը հստակ խախտում է»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հայտնում է Tert.am-ը:
«Մենք տեսանք նաև, որ ցուցարարների մեջ կային մարդիկ, որոնք չէին ենթարկվում երթի կազմակերպիչներին։ Նրանք սադրիչներ էին։ Մի տեսանյութ կա, որտեղ մի տղա քար է նետում ոստիկանների վրա։
Մինչ այս պահը հայտարարվել է 13 ձերբակալվածների մասին, և այդ տղան հայտնաբերված ու ձերբակալված չէ։ Մինչդեռ ոստիկանները հատուկ միջոցների կիրառումը պայմանավորում էին հենց նրա գործողությամբ։ Եթե մարդ է եղել, որ քար է նետել ոստիկանների վրա, ապա ո՞վ է այդ տղան։
Կարծում եմ, որ իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ է»,-ասաց Վանեցյանը։