Բարի երթ. մեկնարկեց Ալեքսանդր Մանթաշյանցի 180-ամյակին նվիրված ավտոարշավը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ԱՎՏՈԱՐՇԱՎ՝ `ՆՎԻՐՎԱԾ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ 180֊ԱՄՅԱԿԻՆ
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախաձեռնած միջոցառումը իրականություն դարձավ այսօր։ Այն մեկնարկեց Երևանի Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակից, ուր հավաքել էին երկրում գտնվող հին, բայց լավագույն ավտոմեքենաները։
Դրանք ավտոարշավի շրջանակներում պիտի կարողանան հաղթահարել Երևան֊Թբիլիսի ճանապարհը` հասնելով այն քաղաքը,ուր իր հիմնական գործունեությունն է ծավալել բոլոր ժամանակների մեծագույն հայ մեծահարուստը և շռայլ բարերարը։
Ավտոարշավը սկսելուց առաջ մասնակիցները ծաղկեզամբյուղ խոնարհեցին Աբովյան փողոցում գտնվող Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանին։ Գործարար, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը ընդգծեց, որ արշավը նվիրված է մեծ գործարարի և բարերարի ծննդյան 180֊ամյակին, որը լրացել է մարտի 3֊ին։
Տեխնիկակական պատճառներով հնարավոր է եղել ավտոարշավը կազմակերպել հիմա։ "Այստեղից կգնանք,կհասնենք Թբիլիսիի կենտրոնական հատված,մեքենաները իրենց կանգառը կունենան կենտրոնական հրապարակում։ Այնուհետև հանդիպում կլինի Թբիլիսիի քաղաքապետարանում, ուր ևս մեկ անգամ կոգեկոչվի Թիֆլիսիի պատվավոր քաղաքացու` Ալեքսանդր Մանթաշյանցի, բարի անունը։ Իսկ վաղը ավտոարշավի մասնակիցներին կընդունի Վիրահայոց թեմի առաջնորդ, հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը։ Այնուհետև մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Ալեքսանդր Մանթաշյանցի հուշարձանին և ներկա կլինեն Սուրբ պատարագին։ Դրանից հետո ավտոարշավի մասնակիցները կայցելեն Խոջիվանքի Հայոց մեծերի պանթեոն և իրենց հարգանքը կմատուցեն նրանց հիշատակին։ Թբիլիսահայ համայնքի անդամների հետ հանդիպումից հետո կբռնենք Երևան բերող ճանապարհը `իրականություն դարձնելով մեր յուրօրինակ ուխտագնացությունը հայ ժողովրդի արժանավոր զավակ Ալեքսանդր Մանթաշյանցի հետքերով ու նրա հիշատակին",֊ ասաց Գագիկ Աղաջանյանը։Իսկ "Լոռվա ձոր" հայրենակցական միության նախագահ,բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Սերգո Երիցյանը ներկաներին և արշավի մասնակիցներին փոխանցեց Փարիզում ապրող Ալեքսանդր Մանթաշյանցի ծոռ Միշել (Միքայել) Մանթաշյանցի ողջույնը և բարմաղթանքները, որոնցում նա իր երախտագիտությունն է հայտնում ավտոարշավի մասնակիցներին ու կազմակերպիչներին։
Անհատական զրույցներով ավտոարշավորդներին իր ողջույնները հղեց նաև Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Մեզ էլ մնում է ասել` բարի երթ,քանի որ նրանց վիճակված է հաղթահարել հարյուրավոր կիլոմետրեր` նաև դրանով մեր հարգանքի տուրքը մատուցելով Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին։
Արշավորդները իրենց հետ Թբիլիսի են տանում նաև "էդիթ Պրինտ" հրատարակչության հրատարակած Արսեն Գասպարյանի "Կովկասի արքան" գիրքը (հայերեն և ռուսերեն լեզուներով)։ Իսկ կոնկրետ մեկնարկից առաջ Սուրբ Աննա եկեղեցու վանահայրը ողջերթի աղոթքներ և պահպանիչ ընթերցեց։ Մենք էլ ասենք` և բարի վերադարձ։