211652_close_icon
views-count5286 դիտում article-date 16:20 05-06-2022

Լևոն Քոչարյանի ընկերը՝ Սերգեյ Ասատուրովը, ազատ է արձակվել, նրա ձերբակալությունը ոչ իրավաճափ է ճանաչվել․ պաշտպան

Դատարանը բավարարել է Լևոն Քոչարյանի որդու ընկերոջ՝ Սերգեյ Ասատուրովի պաշտպանների բողոքն ու ոչ իրավաճափ ճանաչել նրա ձերբակալությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։

«Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է:
Դատարանը (նախագահող դատավոր Գ.Պողոսյան) բավարարելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և իմ ձերբակալման բողոքը Սերգեյ Ասատուրովի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, որից հետո մերժեց քննիչի կալանավորման միջնորդությունը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերգեյ Ասատուրովի ձերբակալության մասին խոսել էր Լևոն Քոչարյանը։

«Այսօրվա ոստիկանական կազմկերպված սադրանքի, ծեծ ու ջարդից հետո, Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ և լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Սերգեյ Ասատուրովին, հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք: Այնուհետև ակնհայտ անհիմն ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ձերբակալելու որոշում կայացրել: Սերգեյը, ով արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, անմնացորդ ու անշահախնդիր պայքարում է հանուն Հայաստանի և Արցախի: Եթե սրանց թվում է, թե նման ստորություններով կարող են կոտրել մեզ, չարաչար սխալվում են:

Միություն, պայքար, հաղթանակ»,- գրել էր նա:


   

Նմանատիպ նյութեր