211652_close_icon
views-count546 դիտում article-date 15:34 06-06-2022

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի առթիվ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ առկա հարաբերություն¬ները և պատրաստակամ է հետագայում առավել խորացնել և ընդլայնել արդյունա¬վետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:

Նմանատիպ նյութեր