Հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած մեկ քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցում
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին ոստիկանների եւ «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց դիմած 60 անձանցից 59-ը դուրս են գրվել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մեզ հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ասաց, որ բուժումը հիվանդանոցում շարունակող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել։
Բախման հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում։