211652_close_icon
views-count2646 դիտում article-date 18:45 06-06-2022

Պապոյանների ընտանիքում ծնվել է 3 արու զավակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tsayg.am

Tsayg.am-ը գրում է. Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում հունիսի 4-ին՝ կեսգիշերնանց, եռյակ է ծնվել՝ 3 արու զավակ: 31-ամյա կինը 3-րդ անգամ է ծննդաբերում, մեկ աղջիկ ունի ու մեկ տղա, հիմա ընտանիքը համալրվեց ևս 3 երեխայով:

Կեսարյան հատման եղանակով են լույս աշխարհ եկել փոքրիկները՝ նախատեսված ժամանակից շուտ. 7 ամիս և 2 շաբաթ է կրծքի տակ կրել փոքրիկներին մայրը, հետո բժիշկները փորձել են տանել բնական ճանապարհով ծննդաբերության, սակայն չի ստացվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր