211652_close_icon
views-count1511 դիտում article-date 14:37 07-07-2022

«Նկատել եք, որ ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում». Նիկոլ Փաշինյանը նշեց դրա պատճառը

Հայաստանում նկատել եք, որ ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատճառներից մեկն այն է, որ տարկետման ինստիտուտը չկա: Դրանով հետաքրքրությունն էականորեն նվազել է: Մենք նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում էին ոչ թե կրթության նկատառումներով, այլ տարկետման իրավունքից օգտվելու նկատառումներով:

Մեր աշխատանքի կարևոր հատված է երկու ֆունդամենտալ խնդիր լուծելը։ Մեկը՝ ընդունելության քննությունների օբյեկտիվ համակարգ ունենալն է: Երկրորդը՝ գիտական թեզերի պաշտպանության թեման է, որտեղ էլի ունենք խնդիրներ: Այս ուղղությամբ որոշակի աշխատանք արված է»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր