Ստեփանավանի ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը. ծառերը պետք է կտրել, այլ տեղ տնկել. Փաշինյան
Ստեփանավանից Ագարակ գնացող ճանապարհի կամուրջը մի պահ երեւում է, հետո անցնում ծառերի հետեւը, ծառերը պետք է կտրել եւ այլ տեղում տնկել։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջերս այդ ճանապարհով ացնում էի, նկատեցի, որ ճանապարհին բավականին հին կամուրջ կա։ Եվ այդտեղից երթեւեկելիս այդ կամուրջը մի պահ երեւում է, հաջորդ պահին անցնում է ծառերի հետեւը։ Ես այդ ժամանակ մտածեցի, որ սա էն դեպքն է, որ պետք է չխնայել եւ ծառերը կտրել եւ այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետեւ այդ ճարտարապետական հուշարձան է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ պատմեց, որ Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածում հին կամուրջ կա, որը հուշարձան է։ Այդպիսով՝ որոշվել է երթեւեկելի նոր կամուրջ կառուցել, եւ այդ կամուրջն էլ պահպանել որպես հուշարձան։