211652_close_icon
views-count2050 դիտում article-date 20:21 12-08-2022

Ոչ մեկդ էլ ժողովրդի դարդն ու ցավը ավելի լավ չգիտեք, քան հանրապետականը

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ֆեյսբուքում որոշ խմբեր փորձում են առաջ տանել այն թեզը, թե իբրև հանրապետականը ամեն ինչում մեղավորությունը տեսնում է ժողովրդին, որ իբրև ժողովուրդն է մեղավոր որ սենց եղավ, ժողովուրդն է մեղավոր, որ 2018-ին իշխանափոխություն եղավ: Սա իհարկե կեղծ թեզ է:

Հարգելի ընկերներ ջան, չի կարելի պղտորել և հանրապետականն էլ, երբեք ժողովրդին չի մեղադրել, հանրապետականը միշտ մեղադրել է այն մարդկանց, ովքեր միտք ունեն, կարողություն ունեն ու չեն կարողացել երկարաժամկետում գնահատել կապիտուլյանտի տված վնասները ու կամ հենց սկզբից են Նիկոլի կողքը կանգնել ու հետո հեռացել կամ էլ մինչև այսօր առանց հասկանալու կամ ավելի վատ` հասկանալով շարունակում են Նիկոլի հետ միասին քլունգն ու լոմը վերցրած պետությունը քանդել` պետության բոլոր հիմքերը քանդել, հենասյուները քանդել, դպրոց, բանակ, կրոն մշակույթ:

Իսկ ժողովուրդը այն հատնվածն է, որին պետք է տիրություն անել ոչ թե մեղադրել, էտ Նիկոլն ա, որ ժողովրդին մեղադրում է, ընդհակառակը հանրապետականը ոչ մի բանում ժողովրդին չի մեղադրել ու չի էլ մեղադրելու: Այնպես որ ձեր կարճ ու անհեռանկար վերլուծություններով ու կարծիքներով մի ողողեք սոցիալական ցանցերը` անիմաստ և ոչ մեկդ էլ ժողովրդի դարդն ու ցավը ավելի լավ չգիտենք քան հանրապետականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր