211652_close_icon
views-count1609 դիտում article-date 20:28 28-08-2022

Վերիշեն գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 28-ին, ժամը 13:34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 17:44-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

Նմանատիպ նյութեր