Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-7-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
.jpg)
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 7-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ:
Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:.jpg)