211652_close_icon
views-count1372 դիտում article-date 14:27 05-08-2026

Բարեկրթությունը միակողմանի չէ. ո՞նց եք պատկերացնում, պետք է գլուխներս ծռենք ու թողնենք, որ մեզ ծեծե՞ն. Տարոն Չախոյան

Իշխանություն–ընդդիմություն բանավեճը պետք է տեղի ունենա բացառապես բարեկրթության սահմաններում. Հակված եմ և ակնկալում եմ, որ այդպես էլ կլինի։ News.am-ի ոխանցմամբ, այս մասին այսօր՝ օգոստոսի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։

«Ես ընդդիմադիր պատգամավորների համար չեմ կարող երաշխիքներ տալ, չեմ կարող երաշխավորել, թե 5 րոպե հետո ԱԺ դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից որ մեկից ինչ կարելի է ակնկալել։ Չի կարող բարեկթությունը լինել միակողմանի։ Ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսին լինելու է իշխանությունից։ Ո՞նց եք պատկերացնում, պետք է գլուխներս ծռենք ու թողնենք, որ մեզ ծեծե՞ն։ Լո՞ւրջ»,–ասաց նա։

Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից բարեգործության թեմային, Տարոն Չախոյանն ասաց, որ չի կարելի բարեգործության անվան տակ քաղաքական դիվիդենտներ ստանալ. «Մարդիկ նախընտրական պրոցեսներ են պատրաստվում մարզերում։ Հանկարծ հիշեցին բարեգործությունների մասի՞ն։ Հունվարին թող անեին, դեկտեմբերին ու փետրվարին թող անեին։ Հիմա, որ իմացել են, որ այդ համայնքում ընտրություններ են լինելու, ձևի համար մի կոմբայն են առել, տարել, կանգնեցրել են այնտեղ, ասում են՝ տեսեք, մենք ուզում ենք լավ բան անել ժողովրդի համար, թույլ չեն տալիս։ Մինչև հիմա ո՞ւր էիք։ Սա ընդամենը շահարկման համար են անում»։

ՔՊ–ական պատգամավորը հայտարարեց, որ ընդդիմությունը մի կողմից հայտարարում է, որ ընտրակաշառք բաժանելը «շանտղություն» է, մյուս կողմից բոլորն էլ գիտեն, թե ովքեր են ընտրակաշառք բաժանել. «Դրանք խեղված ճակատագրեր են, մարդկանց մեկանգամյա օգտագործեցին ու հիմա այդ մարդիկ հայտնվել են ճաղերի հետևում»։

Նմանատիպ նյութեր