Պատժամիջոցներից վախենալն այդքան էլ օգտակար դիրքորոշում չէ. Փաշինյան
Պատժամիջոցներից վախենալն այդքան էլ օգտակար դիրքորոշում չէ։ Այս մասին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նա չի վախենում Արեւմուտքի կողմից երկրորդական պատժամիջոցների տարածումից Ռուսաստանի հետ շփումների ակտիվացման պատճառով։
Փաշինյանի խոսքով՝ ինքն անհրաժեշտ է համարում հնարավոր սպառնալիքները կառավարելու ուղիներ գտնել. «Մեզ մտահոգում են պարենային եւ էներգետիկ անվտանգության հարցերը։ Մեր երկրում եւս բարձր գնաճ է, որն ազդում է սոցիալական վիճակի վրա։ Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է։ Խնդիր կա, սակայն չկա ճգնաժամային իրավիճակ։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ դա Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տարեսկզբին մտահոգություններ կային մի շարք հարցերի շուրջ ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլ նաեւ երկկողմ ձեւաչափով։ Սակայն նրան տպավորել է հայկական կողմի խնդրանքներին ռուսական կողմի արձագանքի արագությունը։ Նա շատ հայ-ռուսական գործընկերությունը շատ կարեւոր անվանեց։