Ընդդիմությունը նշել է վարչապետի իրենց թեկնածուի անունը հրապարակելու պայմանը. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
35 ստորագրություն ենք հավաքել, մեկ ստորագրություն էլ է պետք՝ վարչապետի իմպիչմենթը սկսելու համար. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, հայտնում է News.am―ը։
«Երբ 36-րդ ստորագրությունը լինի, վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի»,-պարզաբանեց նա։
Իշխանությունների հիստերիան, նրա համոզմամբ, կապված է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հայտարարությունների հետ, թե իրենք պետք է կանգնեն ժողովրդի կողքին։