Նիգերիայում նավ է խորտակվել․ կա առնվազն 76 զոհ
Նիգերիայի Անամբրա նահանգում նավ է խորտակվել, ինչի հետևանքով առնվազն 76 մարդ է մահացել։ Ինչպես հաղորդում է BBC-ն, նավի վրա եղել է 80 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են եղել։ Վերջիններս փորձում էին հասնել ապահով վայր, քանի որ նրանց բնակավայրերը հեղեղվել էին անձրևաջրերից։
Նշվում է, որ խնդիրներ են եղել՝ նավի շարժիչի հետ կապված, և նախքան շրջվելը, նավը հարվածել է կամրջին։
Նիգերիայի նախագահ Մուհամմադու Բուհարին կարգադրել է ստուգել երկրի ջրային փոխադրումների համակարգի անվտանգությունը։