211652_close_icon
views-count899 դիտում article-date 23:33 20-10-2022

Դեսպան Եդիգարյանը հաջողված է համարում ՀՀ նախագահի այցը Բուլղարիա. Արմենպրես

Բուլղարիայում հայկական համայնքը շատ ակտիվ է, ներգրավված է գրեթե բոլոր ոլորտներում. թե տեղի հայերին, թե Հայաստանի հայերին բուլղարացիները սիրում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մեր գնահատմամբ՝ այսօր Բուլղարիայում բնակվում է մոտ 30 հազար հայ: Պայմանականորեն համայնքը կարելի է բաժանել երկու կատեգորիայի, առաջինը հին համայնքն է, որը ստեղծվել է 1922 թվականին: Այս տարի նշեցինք նրանց՝ Բուլղարիա գալու 100-ամյակը: Եվ երկրորդ ալիքը եկել է 1990-ականների սկզբին: Համայնքը շատ լավ ինտեգրված է բուլղարական հասարակությունում, ներկայացված է բոլոր ոլորտներում ՝ բիզնեսում, մտավոր կյանքում, մշակույթում: Համայնքը շատ ակտիվ է, և շատ է գնահատվում Բուլղարիայի կողմից: Ես կարող եմ պատասխանատու կերպով ասել, որ հայերը սիրված են բուլղարացիների կողմից»,-ասաց դեսպանը:

Բուլղարիայում գործում են նաև հայկական դպրոցներ, եկեղեցիներ:  Ըստ դեսպանի՝ հայ համայնքի լավ ինտեգրումը նաև ուրծացման առումով որոշակի ռիսկեր է պարունակում: Դա թույլ չտալու համար ամեն ինչ արվում է նաև համայնքի մշակութային «էլիտայի» կողմից: Եդիգարյանի վստահեցմամբ՝ դեսպանությունն էլ աշխատում է ամեն կերպ համայնքին սատարել մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելով, որպեսզի հայապահպանությունը բարձր մակարդակի վրա պահի:

Խոսելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Բուլղարիա կատարած այցից՝ դեսպանն ընդգծեց, որ վերջին 14 տարվա ընթացքում սա առաջին պետական այցն է: «Այցը կարևորագույն նշանակություն ունի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր