211652_close_icon
views-count1400 դիտում article-date 15:51 21-10-2022

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս. NEWS.am

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին:

-Արդյոք Կապանում Իրանի հյուպատոսությունն այսօր կամ վաղը սկսելու է աշխատանքները։ Բոլոր աշխատանքներն ավարտվա՞ծ են։

-Պարոն Միրզոյանի հրավերով մեր Արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան լավ հնարավորություն էր բացել վերջինիս ներկայությամբ գլխավոր հյուպատոսությունը։ Այսպիսով երկուշաբթի օրվանից գլխավոր հյուպատոսարանը սկսելու է աշխատանքները։ Բայց գործնականորեն այն աշխատանքները կսկսի մյուս շաբաթվանից։

-Բայց ակնհայտորեն Կապանում հյուպատոսության բացումը նաև քաղաքական մեսիջ ունի։ Մենք ադրբեջանական զորքերից ընդամենը 2կմ հեռավորության վրա ենք գտնվում։ Սա հաշվի առնելով՝ կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը, թե ինչու է հյուպատոսությունը Սյունիքում բացվում հենց այժմ։

-Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։ Այսպիսով, ինչպես նշել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, մենք չենք կարող ընդունել տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն։

-Կցանկանամ լսել Ձեր մեկնաբանությունը՝ որպես անհատ, Սյունիքի բնակչության մասին, սա Ձեր առաջի՞ն այցն է այստեղ։

-Ես հայերին պատկերացնում եմ այնպիսին, ինչպիսին Իրանի հայ քաղաքացիներն են։ Նրանք շատ քաղաքակիրթ և բարեհամբույր մարդիկ են։ Այդպիսին են նաև ձեր երկրի և Կապանի մարդիկ։

-Անգամ այն դեպքում, երբ սահմանային լարվածությունն այստեղ չափազանց բարձր է, և մարդիկ շատ նյարդային են և ապրում են մշտական վախի մթնոլորտո՞ւմ։

-Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր