211652_close_icon
views-count1413 դիտում article-date 13:22 10-11-2022

«Զանգեզուրի դարպասներ»-ը վնասելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Առավոտ»

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնից ոստիկանություն գրություն է ստացվել «Զանգեզուրի դարպասներ» պատմական հուշարձանը վնասելու համար՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կից փաստաթղթերով հաղորդում է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, ըստ որի՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման» մասին ՀՀ օրենքի 16-րդ եւ 21-րդ դրույթների խախտմամբ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքում գտնվող, Սյունիքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված «Զանգեզուրի դարպասներ» հուշարձանի վրա առանց լիազոր մարմնի համաձայնության փակցվել են հուշարձանի բնույթին չհամապատասխանող «Բարի գալուստ» եւ «Սյունիքի մարզ» գրառումները։

Բացի սրանից, հուշարձանի հարեւանությամբ տեղադրվել են աղբամաններ, ներկով կատարվել են գրառումներ, ինչի արդյունքում վնաս է պատճառվել հուշարձանին, աղճատվել է նրա գեղագիտական եւ գեղարվեստական տեսքը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր