Տրվել է զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումների մեկնարկը
Ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, մեկնարկել են
զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Համալիր ստուգումների ընթացքում գնահատվում է մարտական
պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի
ապահովման վիճակը:
Ստորաբաժանումները բերվել են համապատասխան մարտական պատրաստականության աստիճանի և անցել առաջադրված խնդիրների կատարմանը։


