«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է
«Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանքը»,– այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի մասին է։
Այսօր ընկերությունում խուզարկություն է իրականացվել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի մասին է։
Այսօր ընկերությունում խուզարկություն է իրականացվել։