211652_close_icon
views-count1653 դիտում article-date 23:34 19-12-2022

«Սա հայրենասիրության դասագիրք է բաց երկնքի տակ». Վանաձորում տեղադրվեց հերոս տղաներին նվիրված խաչքար. aravot.am

Վանաձորի «Համերաշխության պուրակում» տեղի ունեցավ խաչքարի օրհնության կարգ: Խաչքարը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին, հայտնում է Aravot.am-ը։

Այն ստեղծվել է հերոս տղաների ծնողների եւ Էդգար Բոջուկյանի նախաձեռնությամբ. «Ծնողները մոտեցան մեզ, քննարկեցինք միասին եւ քանի որ այս պուրակում նման կոթող չկար: Մոտ մեկ ամիս առաջ էինք պլանավորել եւ այսօր այն կյանքի կոչվեց»,- ասաց ԲՀԿ Վանաձոր-Փամբակ կառույցի ղեկավար Էդգար Բոջուկյանը:


Արման Աղվանյանի տատիկը՝ Մանուշակ Գրիգորյանն ասում է, որ հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարերի կարիքը շատ կա Հայաստանում, որպեսզի այս կերպ եւս իմանան հերոս տղաների սխրանքների մասին. «Հուշաքարի բացման նախաձեռնությունն իհարկե գովելի է եւ թող շատ լինեն, ամեն տեղ լինեն:»,- ասում է Մանուշակ Գրիգորյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր