211652_close_icon
views-count4138 դիտում article-date 19:17 29-07-2026

Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հովիվը դժգոհում է, որ արոտավայրերի հաշվին ընդարձակված արտերը խոչընդոտում են անասունների տեղաշարժը. նա դիմել է համայնքապետարան, սակայն խնդիրը չի լուծվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Վարդանյանը, ով հայտնեց, որ լինելով Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Քաղսի բնակավայրի հովիվ` այս տարի մի քանի անգամ հայտնվել է վիճաբանությունների մեջ, քանի որ գյուղի դաշտերում, իր խոսքով, մշակվող արտերը նախատեսված սահմաններից ավելի են ընդարձակվել արոտավայրերի հաշվին, ինչի հետևանքով անասունների տեղաշարժը զգալիորեն դժվարացել է։

Ալբերտ Վարդանյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց.

«Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսի գյուղի դաշտերում անասնապահությամբ եմ զբաղվում։ Արտերը շատ են մեծացրել, անցումները նեղացել են, անասուններին հնարավոր չէ նորմալ անցկացնել։ Արոտավայրերի հաշվին են արտերն ընդարձակել։ Եթե անասունները պատահաբար մտնում են արտ, թեկուզ իմ ցանկությունից անկախ, վնաս են հասցնում բերքին, ինչի պատճառով ամբողջ օրը վեճերի ու կռիվների մեջ եմ ընկնում։

Խնդրի մասին տեղեկացրել եմ համայնքապետին։ Դեռ մայիսի 15-ին եմ դիմել, սակայն մինչ օրս որևէ լուծում չի տրվել։ Ես չեմ պահանջում, որ այս տարվա ցանքերը վերացվեն։ Ուզում եմ, որ գոնե հաջորդ տարվանից արտերը մշակվեն միայն իրենց օրինական սահմաններում՝ ըստ քարտեզների, և այլևս արոտավայրերի հաշվին չընդարձակվեն։ Պահանջում եմ, որ համայնքապետարանը ներկայացնի հողերի քարտեզները, որպեսզի հստակ երևա, թե որտեղ են սահմանները։ Հիմա դաշտերում հիմնականում ցորեն և գարի է ցանված, իսկ անասունների անցուղիները խիստ նեղացել են»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր