211652_close_icon
views-count1590 դիտում article-date 09:15 20-12-2022

Հայաստանի 5 մարզերում մառախուղ է. կան փակ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում,  Վայոց ձորի մարզի Արենի գյուղում և Մալիշկա-Չիվա ավտոճանապարհին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում՝ անձրև։

Մառախուղ է՝ Ծովագյուղից մինչև Սևանի թերակղզի ճանապարհահատվածում 20 մետր, Թալինի տարածաշրջանում՝ 30-40 մետր տեսանելիությամբ։

Նմանատիպ նյութեր