211652_close_icon
views-count1565 դիտում article-date 13:11 22-12-2022

Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ստենտավորման

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն է հայտնում նրա խոսնակ Արման Մուսինյանը։ Նա գրել է․

«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից»:

Հիշեցնենք, որ Արման Մուսինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում սրտաբանական կլինիկայում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր