211652_close_icon
views-count1803 դիտում article-date 15:41 01-01-2023

Ստեփանկերտի Հովանու Մայր տաճարում կատարվել է նռօրհնեքի արարողություն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը Ստեփանակերտի Հովանու Մայր տաճարում կազմակերպել է Նռօրհնեքի արարողություն:

«Եկեղեցում ճանապարհեցինք Հին տարին և դիմավորեցինք Նորը: Թեմակալ առաջնորդի ձեռամբ և թեմի հոգևորականաց դասի մասնակցությամբ ք. Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց նռան օրհնության կարգ: Եկեղեցին լիքն էր հավատավոր մարդկանցով, ովքեր եկել էին եկեղեցում դիմավորելու Նոր Տարին», - ասվում է ՀԱՍԵ Արցախի թեմի հաղորդագրությունում:
 

Նմանատիպ նյութեր