211652_close_icon
views-count27570 դիտում article-date 17:17 01-01-2023

Հայաստան 2023, Երևան, Արաբկիր վարչական շրջան, մեր օրեր... Տիգրան Ավինյանը «գրավել է Բաքվի պոստերը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանը, ապա՝ նրանց միացած վարչական շրջանների ղեկավարները Ամանորից առաջ, իրար հերթ չտալով, կուրծք ծեծելով ասում էին, թե մայրաքաղաքում աղբահանության խնդիր չի լինելու անգամ տոնական օրերին, որ հունվարի 1-ին երևանցիները մայրաքաղաքի ոչ մի աղբարկղ աղբով լցված չեն տեսնի։ 

Այսօր՝ հունվարի 1-ին, Արաբկիր վարչական շրջանում կեսօրին որոշ փողոցներում տեղադրված աղբամանները ոչ միայն լցված էին, այլ նաև փնթի բնակչի կողմից աղբը շաղ էր տված, իսկ Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկում էլ ցելոֆաններով լցված աղբը այնպես էին շարել, տպավորություն էր, թե Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, առաջիկայում ավագանու ընտրություններում իշխող «Իմ քայլը» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հասել է Բաքու ու գրավել ադրբեջանական պոստերը, որոնք որպես խրամատ կարծես թե օգտագործած լինեն այս աղբի հսկայական պարկերը։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր